Սյունիքում համայնքային ենթակառուցվածքների բարելավմանն և բիզնեսի կայուն զարգացմանն ուղղված պայմանագրեր

Այսօր Սյունիքի մարզպետարանում «Սյունիքի վերականգնման, կայունության և զարգացման» (R2D Syunik) ծրագրի համայնքային և մասնավոր բաղադրիչների շրջանակում ստորագրվեցին երկու կարևոր պայմանագրեր։

Առաջին պայմանագիրը կնքվեց Մեղրի համայնքի, Ավստրիական զարգացման գործակալության (ADA) և ընտրված կապալառու ընկերության միջև՝ Մեղրի համայնքի Լեհվազ բնակավայրում խմելու ջրի արտաքին ջրամատակարարման համակարգի գլխամասային հանգույցի կառուցման համար։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 40.6 միլիոն ՀՀ դրամ (մոտ 96 հազար եվրո)։

Այս ծրագիրը լուծում է Լեհվազ բնակավայրում երկար տարիներ առկա խմելու ջրի որակի և հասանելիության խնդիրներն՝ ապահովելով մաքուր, անվտանգ և կայուն ջրամատակարում։ Աշխատանքներն ընդգրկում են ջրընդունիչ հանգույցի, քլորացման կայանի, ինչպես նաև երկու 50 խ/մ տարողությամբ օրական կարգավորիչ ջրամբարների (ՕԿՋ) և փականային հանգույցի կառուցում՝ ինքնահոս մեթոդով մոտ 700 բնակչի և հանրային հաստատությունների՝ դպրոցի, մանկապարտեզի, բուժկետի, մշակույթի կենտրոնի ջրամատակարարում ապահովելու նպատակով։

Միաժամանակ, R2D Syunik ծրագրի տնտեսական բաղադրիչի շրջանակում, որը նպատակ ունի աջակցել մասնավոր հատվածի զարգացմանը, ստորագրվեց պայմանագիր WINNET Գորիս զարգացման հիմնադրամի հետ՝ որպես ծրագրի երկրորդ ռազմավարական գործընկեր։

Այս գործընկերության շրջանակում WINNET-ը կիրականացնի «Կանայք բիզնեսում․ Տնտեսական աճի խթանում Սյունիքում» ծրագիրը՝ 26-ամսյա նախաձեռնությունը, որը նպատակ ունի խթանել Սյունիքի մարզի կանանց, երիտասարդների և հարկադրաբար տեղահանված անձանց տնտեսական ներգրավվածությունը։ Նախագիծը կաջակցի տեղական կանանց կողմից ղեկավարվող միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ), կխթանի գենդերային հավասարությանը և կզարգացնի ներառական, կլիմայականորեն կայուն տնտեսություն։

Ծրագիրը կնպաստի կանանց ձեռնարկատիրական կարողությունների զարգացմանը, 40 ՄՓՄՁ-ների մենթորության և տեխնիկական խորհրդատվության տրամադրմանը, դրամաշնորհների միջոցով ձեռնարկությունների զարգացմանըը՝ նպատակ ունենալով ստեղծել 50 նոր աշխատատեղեր և բարձրացնել  շահառու բիզնեսների եկամուտը և մրցունակունակություն, ինչպես նաև աջակցել կանանց կողմից ղեկավարվող առնվազն 25 սկսնակ բիզնեսի ստեղծմանը։ Այն կներկայացնի կայունության վրա հիմնված գործելակերպեր՝ հատկապես գյուղմթերքի վերամշակման, արտադրության և զբոսաշրջության ոլորտներում, որոնք առանցքային են Սյունիքի տնտեսական դիմակայունության համար։

R2D Սյունիք ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության և Ավստրիական զարգացման համագործակցության կողմից և իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության (ADA) կողմից։