Այսօր R2D Սյունիք ծրագրի 1-ին բաղադրիչի շրջանակում ստորագրվեց առաջին ռազմավարական գործընկերոջ հետ պայմանագիրը, որը միտված է բիզնես միջավայրի բարելավման և մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանը: Ջինիշյան հիշատակի հիմնադրամի (JMF) հետ կնքված պայմանագիրը ճանապարհ կհարթի Սյունիքի մարզում միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ) աջակցելու համար։
Այս համագործակցության միջոցով ծրագիրը կտրամադրի կարողությունների զարգացման համապարփակ ծրագրեր և ֆինանսական աջակցություն առնվազն 120 ուղղակի շահառուների՝ առաջնահերթություն տալով կանանց, երիտասարդներին, բռնի տեղահանվածներին և հաշմանդամություն ունեցող անձանց: Նախաձեռնության նպատակն է խթանել 34 նոր բիզնեսի ստեղծմանը/հիմնմանը, որոնց 30%-ը ղեկավարում են կանայք, իսկ 40%-ը՝ երիտասարդները, և նպաստել աջակցվող ձեռնարկությունների առնվազն 50%-ի կողմից կայուն գործելակերպի որդեգրմանը:
Ծրագիրը կենտրոնանալու է ագրովերամշակման, արդյունաբերության և զբոսաշրջության ոլորտների վրա՝ ապահովելով ներառականություն և կայունություն: Նախատեսվում է, որ սրանք կնպաստեն Սյունիքի տնտեսության դիվերսիֆիկացմանը, աշխատատեղերի ստեղծմանը և եկամուտների աճին` ունենալով ավելի քան 500-600 անուղղակի շահառու։
Ծրագիրը նաև ինտեգրում է նորարարական գործիքներ, ինչպիսիք են Կայունության գործիքակազմը և ֆինանսական գրագիտության դասընթացները՝ տեղական ձեռներեցներին մրցակցային շուկայում անհրաժեշտ հմտություններով և ռեսուրսներով հզորացնելու նպատակով։
Այս նախաձեռնությունը վկայում է ռազմավարական գործընկերների ընդհանուր տեսլականի մասին՝ աջակցելու տարածաշրջանային տնտեսական կայունությանը և ճկունությանը: