Յառեկ Զարիխտան R2D Սյունիք ծրագրի ղեկավարն է, ազգությամբ` լեհ։
Նա բիզնեսի և տարածաշրջանային զարգացման փորձագետ է, ոչ առևտրային կազմակերպությունների (ՀԿ-ների, ՔՀԿ-ների), փոքր և միջին ձեռնարկատիրությունների, մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների հետ աշխատելու հարուստ փորձառությամբ։ 1994 թվականից ի վեր աշխատել է Եվրոմիության, Միջազգային Զարգացման Վարչության (DFID), ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և այլ դոնոր կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերում Եվրոպայում, Ուկրաինայում, Իրաքում և Հայաստանում։ Ծրագրերում ներգրավված է եղել որպես դասավանդող, փորձագետ, ծրագրերի համակարգող և թիմի ղեկավար։
Յարեկ Զարիխտան ունի սեմինարների նախագծման և վարման, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների մատուցման տասնամյակների փորձ։ Նա դասախոսություններ է կարդում ծրագրերի ռազմավարության մշակման և կառավարման, ինչպես նաև ԵՄ ֆոնդերի կիրառմանն առնչվող թեմաներով։
Բազմաթիվ հրապարակումների, ուսումնական նյութերի, ձեռնարկների և աշխատությունների հեղինակ է։

