Նորայր Հարությունյանը 2026 թվականի մարտից R2D Syunik նախագծի համայնքային նախաձեռնությունների համակարգողն է։
Մինչ նախագծին միանալը նա աշխատել է հասարակական և պետական կառույցներում՝ գյուղատնտեսության և համայնքային զարգացման ոլորտներում։ SDA-ում, որպես գյուղատնտես խորհրդատու, մասնակցել է արոտավայրերի ենթակառուցվածքների զարգացման և բարձրարժեք կերային մշակաբույսերի արտադրության ծրագրերին։ Avenue Consulting Group-ում, որպես փորձագետ, ներգրավված է եղել գյուղատնտեսական զարգացման ծրագրերում, այդ թվում՝ Վեդիի ջրամբարի կառուցման և նորարար ոռոգման համակարգերի ներդրման աշխատանքներում։ ԲԾԻԳ ՊՀ-ում աշխատել է որպես փորձագետ և համայնքային համակարգող՝ նպաստելով բարձրարժեք կերային մշակաբույսերի մշակության և բերքատվության աճին։
Նորայրն ավարտել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը՝ ստանալով մեխանիկ ինժեների բակալավրի աստիճան։
Մասնակցել է բազմաթիվ միջազգային սեմինարների և աշխատաժողովների։


