Ավստրիական զարգացման գործակալության կողմից իրականացվող R2D Սյունիք ծրագիրը հայտարարում է Սյունիքում գործող ՓՄՁ-ների համար մրցութային հայտերի ընդունման մեկնարկը։
Նպատակային ոլորտները
- Գյուղատնտեսություն (բացառությամբ առաջնային արտադրությունից)
- Արդյունաբերություն (բացառությամբ բնությանը վնաս հասցնող արտադրությունից և հանքարդյունաբերությունից)
- Զբոսաշրջություն և հյուրընկալություն
Հայտերի ընդունմանը կարող են մասնակցել այն ՓՄՁ-ները, որոնք ունեն
- Պետական գրանցում և 3+ տարվա փաստացի գործունեություն Սյունիքում
- 20 միլիոն դրամից ավել տարեկան շրջանառություն
- Առնվազն 10 մշտական աշխատակից
- Մատակարարների ցանց (20+ գյուղատնտեսության և արդյունաբերության համար, 5+ զբոսաշրջության համար)
Հաղթող ընկերությունները կստանան €50,000-ից մինչև €100,000 դրամաշնորհային աջակցություն։
Ծրագրի մանրամասները ներկայացնելու և ՓՄՁ-ների հարցերին պատասխանելու համար տեղեկատվական հանդիպումներ են կազմակերպվելու
- Կապանում – փետրվարի 11, 11։00-13։00
- Սիսիանում – փետրվարի 12, 12։00-14։00
- Առցանց հանդիպում – փետրվարի 17, 14։30-16:00
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով՝
https://forms.office.com/e/h8yY95r23n
Գրանցված մասնակիցները անցկացման վայրի մասին լրացուցիչ տեղեկատվություն կստանան էլ․փոստով։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս․թ․ փետրվարի 28-ն է։
Ձեր հարցերը կարող եք ուղղել նաև էլեկտրոնային փոստի միջոցով r2dsyunik@ada.gv.at հասցեին։ Բոլոր հարցերի պատասխանները կհրապարկվեն փետրվարի 24-ին մեր կայքում և ֆեյսբուքյան էջում։
Հաղթողները կընտրվեն գնահատող հանձնաժողովի կողմից։
Չափանիշների մանրամասների և դիմումի ձևանմուշի համար այցելեք՝ https://www.r2dsyunik.am/hy/news/publications
R2D Սյունիք ծրագիրն իրականացվում է «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ և համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից։