«Շուկայի առանցքային դերակատարների» հայտերի ընդունումը

Ավստրիական զարգացման գործակալության կողմից իրականացվող R2D Սյունիք ծրագիրը հայտարարում է Սյունիքում գործող ՓՄՁ-ների համար մրցութային հայտերի ընդունման մեկնարկը։

Նպատակային ոլորտները

  • Գյուղատնտեսություն (բացառությամբ առաջնային արտադրությունից)
  • Արդյունաբերություն (բացառությամբ բնությանը վնաս հասցնող արտադրությունից և հանքարդյունաբերությունից)
  • Զբոսաշրջություն և հյուրընկալություն

Հայտերի ընդունմանը կարող են մասնակցել այն ՓՄՁ-ները, որոնք ունեն

  • Պետական գրանցում և 3+ տարվա փաստացի գործունեություն Սյունիքում
  • 20 միլիոն դրամից ավել տարեկան շրջանառություն
  • Առնվազն 10 մշտական աշխատակից
  • Մատակարարների ցանց (20+ գյուղատնտեսության և արդյունաբերության համար, 5+ զբոսաշրջության համար)

Հաղթող ընկերությունները կստանան €50,000-ից մինչև €100,000 դրամաշնորհային աջակցություն։

Ծրագրի մանրամասները ներկայացնելու և ՓՄՁ-ների հարցերին պատասխանելու համար տեղեկատվական հանդիպումներ են կազմակերպվելու

  • Կապանում – փետրվարի 11, 11։00-13։00
  • Սիսիանում – փետրվարի 12, 12։00-14։00
  • Առցանց հանդիպում – փետրվարի 17, 14։30-16:00

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով՝

https://forms.office.com/e/h8yY95r23n

Գրանցված մասնակիցները անցկացման վայրի մասին լրացուցիչ տեղեկատվություն կստանան էլ․փոստով։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս․թ․ փետրվարի 28-ն է։

Ձեր հարցերը կարող եք ուղղել նաև էլեկտրոնային փոստի միջոցով r2dsyunik@ada.gv.at հասցեին։ Բոլոր հարցերի պատասխանները կհրապարկվեն փետրվարի 24-ին մեր կայքում և ֆեյսբուքյան էջում։

Հաղթողները կընտրվեն գնահատող հանձնաժողովի կողմից։

Չափանիշների մանրամասների և դիմումի ձևանմուշի համար այցելեք՝ https://www.r2dsyunik.am/en/news/publications

R2D Սյունիք ծրագիրն իրականացվում է «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ և համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից։