Ուրախ ենք հայտարարել «Շուկայի զարգացող ՓՄՁ դերակատարների» աջակցության մրցութային հայտադիմումների ընդունման մեկնարկը
Սյունիքում գրանցված և գործող ՓՄՁ-ներ, որոնք համապատասխանում են հետևյալ չափանիշներին 
•
Նախորդ տարի ունեցել են 15-ից մինչև 115 մլն ՀՀ դրամ շրջանառություն
•
Ունեն կամ վարձակալության պայմանագրով տնօրինում են բիզնես գործունեության համար նախատեսված գույք կամ տարածք Սյունիքի մարզում
•
Ունեն առնվազն 2 մշտական աշխատակից
•
Ունեն առնվազն 5 մատակարար Սյունիքի մարզից, որոնք մատակարարում են հումք կամ ծառայություններ (օրինակ՝ ֆերմերներ, փոքր բիզնեսներ և այլն)
Ձեր հարցերը կարող եք ուղղել նաև էլեկտրոնային փոստի միջոցով r2dsyunik@ada.gv.at հասցեին մինչև սեպտեմբերի 10-ը։
R2D Սյունիք ծրագիրն իրականացվում է «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ և համաֆինանսավորվում է Եվրոպական միության
և Ավստրիական զարգացման համագործակցության
կողմից։
«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը։

