Call for Applications for Developing Market Actors

📢 Հայտերի ընդունում Սյունիքում «Շուկայի զարգացող ՓՄՁ դերակատարների» համար
 
Ուրախ ենք հայտարարել «Շուկայի զարգացող ՓՄՁ դերակատարների» աջակցության մրցութային հայտադիմումների ընդունման մեկնարկը✨
 
👥 Ովքե՞ր կարող են դիմել
 
Սյունիքում գրանցված և գործող ՓՄՁ-ներ, որոնք համապատասխանում են հետևյալ չափանիշներին ⬇️
 
🗓️ Առնվազն 2 տարվա գործունեության փորձ հետևյալ ոլորտներից մեկում՝
🌱 Գյուղատնտեսություն / գյուղմթերքի վերամշակում (բացառությամբ առաջնայինից)
🏭 արդյունաբերություն
🏨 զբոսաշրջություն և հյուրընկալություն
 
💶 Նախորդ տարի ունեցել են 15-ից մինչև 115 մլն ՀՀ դրամ շրջանառություն
🏢 Ունեն կամ վարձակալության պայմանագրով տնօրինում են բիզնես գործունեության համար նախատեսված գույք կամ տարածք Սյունիքի մարզում
👩‍💼 Ունեն առնվազն 2 մշտական աշխատակից
🤝 Ունեն առնվազն 5 մատակարար Սյունիքի մարզից, որոնք մատակարարում են հումք կամ ծառայություններ (օրինակ՝ ֆերմերներ, փոքր բիզնեսներ և այլն)
 
💰 Դրամաշնորհային աջակցություն՝ €10,000-ից մինչև €18,000-ին համարժեք ներդրում
 
ℹ️ Հարցերի և մանրամասների համար միացեք մեր տեղեկատվական հանդիպումներին, որոնք տեղի կունենան՝
 
📍 Սեպտեմբերի 11-ին, Գորիսում/կամ Սիսիանում
📍 Սեպտեմբերի 12-ին, Կապանում
💻 Սեպտեմբերի 23-ին՝ առցանց
 
📝 Տեղեկատվական հանդիպումներին մասնակցելու համար գրանցվեք հետևյալ հղումով՝ https://forms.office.com/e/B8PVuhHRJ7?origin=lprLink
 
📧 Միայն գրանցված մասնակիցները կտեղեկացվեն հանդիպումների անցկացման վայրի մասին էլ․փոստի միջոցով կամ կստանան մասնակցության հրավերի հղումը առցանց հանդիպման համար։
 
Ձեր հարցերը կարող եք ուղղել նաև էլեկտրոնային փոստի միջոցով r2dsyunik@ada.gv.at հասցեին մինչև սեպտեմբերի 10-ը։
 
📢 Բոլոր հարցերի պատասխանները կհրապարակվեն սեպտեմբերի 19-ին մեր կայքում և ֆեյսբուքյան էջում։
 
📅 Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետը ս․թ․ հոկտեմբերի 5-ն է։
 
🏆 Հաղթողներն ընտրվելու են գնահատող հանձնաժողովի կողմից։
 
🔗 Մանրամասների և դիմումի ձևանշումի համար այցելեք՝ https://www.r2dsyunik.am/en/news/publications
 
R2D Սյունիք ծրագիրն իրականացվում է «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ և համաֆինանսավորվում է Եվրոպական միության 🇪🇺 և Ավստրիական զարգացման համագործակցության 🇦🇹կողմից։
 
«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը։