Ռիմա Գրիգորյանը միացել է R2D Syunik ծրագրին 2024 թվականի փետրվարին՝ որպես գնումների պատասխանատու։
Շահույթ չհետապնդող կազմակերպություններին միանալու մեկնարկային կետն է դարձել 2019 թվականին չեխական «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ին միանալը, որտեղ նա ի սկզբանե աջակցել է գործառնական թիմին, նախքան Գնումների և լոգիստիկայի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելը: Այնուհետև նա տեղափոխվել է Ավստրիական զարգացման գործակալություն՝ իր ներդրումն ունենալով «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (GAIA) ծրագրին:
Իր կարիերայի ընթացքում Ռիման հետևողականորեն ընտրել է ծրագրեր, որոնք ուղղված են նպաստելու Հայաստանի զարգացմանը՝ հավատալով իր թիմի փոքր ներդրմանն այս մեծ առաքելության իրականացման գործում:
Ռիմա Գրիգորյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի «Տնտեսագիտության տեսություն» ֆակուլտետը։

