Աստղիկ Գյուրջինյանը միացել է Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագրին 2023թ․ հունիսին՝ որպես Հաղորդակցության և միջոցառումների ղեկավար։
Նախկինում աշխատել է որպես Հաղորդակցության և միջոցառումների մասնագետ ՄԱԿ-ի զարգացման ծրագրում և Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնում։ Նա նաև ներգրավված է եղել տարբեր կրթական և մշակութային ծրագրերում Նիդերլանդներում և Կանադայում։
Աստղիկը լեզվաբանության մագիստրոսի և բակալավրի կոչում է ստացել Վ․ Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի կողմից։
Աստղիկը FLEX (Future Leaders' Exchange Program) շրջանավարտ է, նա ավագ դպրոցի վերջին տարին հաջողությամբ ավարտել է ԱՄՆ Մասսաչուսեթս նահանգի Աթոլ քաղաքի ավագ դպրոցում։ Նա նաև մասնակցել է 15-ից ավել շահույթ չհետապնդող ծրագրերի և սեմինարիների Եվրոպայում և Ասիայում։

