Աննա Մանգասարյանը R2D Սյունիք ծրագրին միացել է 2024 թվականի փետրվարին՝ որպես Ծրագրի օգնական։
Նախկինում աշխատել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) ֆինանսավորմամբ «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD)» հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղական տնտեսական զարգացում – նոր տնտեսական հնարավորություններ» RED-NEO ծրագրի «Հայաստանում գյուղական ձեռնարկատիրության առաջատար կանայք» կոմպոնենտի մոնիթորինգի մասնագետ։
Ներգրավված է եղել նաև ԵՄ սևծովյան երկրների համագործակցության կողմից ֆինանսավորվող և CARD Հիմնադրամի կողմից իրականացվող «Խոտաբույսեր զարգացման համար» ծրագրում՝ որպես ծրագրի մասնագետ։
Աննան ավարտել է Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի ագրոբիզնեսի և մարքեթինգի բաժինը և ստացել մագիստրոսի կոչում:
Կարիերային ընթացքում Աննա մասնակցել է միջազգային սեմինարների և աշխատաժողովների Հունաստանում, Հարավային Կորեայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և այլ երկրներում:

