Srbuhi Ghazaryan

Սրբուհի Ղազարյանը 2026 թվականի մարտին միացել է R2D Syunik ծրագրին՝ որպես միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) խորհրդատու։

Մինչ այդ նա աշխատել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) հասարակական կազմակերպությունում՝ որպես բիզնես խորհրդատու։ Նա նաև մասնագիտական փորձ ունի զբոսաշրջության ոլորտում և զբոսաշրջության զարգացմանն առնչվող կազմակերպություններում։

Սրբուհին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի աստիճան։