Լիլիթ Բադալյանը միացել է Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագրին 2024թ-ի հոկտեմբերից` որպես Վարչական և ֆինանսական օգնական:
Նախքան ծրագրին միանալը ավելի քան 15 տարի աշխատել է Վորլդ Վիժն Հայաստանի Կապանի Տարածքային ծրագրում որպես Երեխաների հովանավորչության մասնագետ: Վերջին չորս տարիներին հիմնական աշխատանքային պարտականություններին զուգահեռ իրականացրել է նաև հաղորդակցության և մարկետինգի հարցերով պատասխանատուի գործառույթ՝ աջակցելով ՎՎ Կապանի տարածքային ծրագրին բազմաբնույթ արշավների, միջոցառումների իրականացման և լուսաբանման գործընթացներում։
Լիլիթն ավարտել է Երևանի «Գլաձոր» կառավարման համալսարանը` ստանալով իրավաբանի որակավորում:
Աշխատել է նաև որպես իրավախորհրդատու, ինչպես նաև կատարել է մի շարք կամավորական աշխատանքներ հասարակական կազմակերպություններում:

