Կլաուս Կապերը հանդիպել է Սյունիքի մարզպետին

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հանդիպել է Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերին:

Մարզպետը միջազգային գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Սյունիքում ընդունելու գործընթացն ու նախորդ տասը օրերին այդ ուղղությամբ կատարված աշխատանքը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպության կողմից արդեն մեկնարկած ծրագրերը, ինչպես նաև հետագայում նախանշվող ծրագրերում, ստեղծված իրավիճակով պայմանավորված, տեղահանված անձանց՝ կյանքի բնականոն հուն վերադառնալուն օգնող, առկա մարտահրավերները դիմակայելուն միտված բաղադրիչների ընդգրկումը։