Սյունիքում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանն աջակցող կազմակերպությունների հայտերի ընդունում

Ուրախ ենք հայտարարել «Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանն աջակցող կազմակերպությունների համար» աջակցության մրցութային հայտադիմումների ընդունուման մեկնարկը։

Այս հայտերի ընդունման նպատակն է աջակցել այն կազմակերպություններին, որոնք Սյունիքի մարզում նպաստում են կամ կնպաստեն գյուղատնտեսության /գյուղմթերքի վերամշակման (բացի առաջնային արտադրությունից), արդյունաբերության և զբոսաշրջության ոլորտներում գործող ՓՄՁ-ների զարգացմանը։

R2D Սյունիք ծրագիրը կօգնի ուժեղացնել այս կազմակերպությունների կարողությունները, հասանելի դարձնել անհրաժեշտ ծառայությունները մասնավոր հատվածի համար, և միաժամանակ նպաստել տարածաշրջանի տնտեսական առաջընթացին, կյանքի որակի բարելավմանը և խոցելի խմբերի ընդգրկմանը՝ պահպանելով գենդերային հավասարության սկզբունքը։

Ո՞վ կարող է դիմել

  • Բիզնեսի աջակցման կազմակերպություններ
  • Մասնագիտական կրթական հաստատություններ (ՄԿՈՒ)
  • Ոլորտային ասոցիացիաներ և միություններ
  • Հետազոտական և նորարարական կենտրոններ
  • Ոչ առևտրային կազմակերպություններ (ՀԿ)
  • Պետության կողմից արտոնագրված/լիցենզավորված ուսումնական հաստատություններ

 Դիմորդների համապատասխանության չափանիշները

✔️ ՀՀ-ում պետական գրանցում

✔️ 3 և ավելի տարվա փորձ մասնավոր հատվածի զարգացման, կրթության, մասնագիտական կարողությունների ուժեղացման, խորհրդատվության և/կամ ծառայությունների մատուցման ոլորտում, վերևում նշված երեք ոլորտներից որևէ մեկում

✔️ Սյունիքում առաջիկա 3 և ավելի տարվա համար առկա համապատասխան ռեսուրսներ (շենք, շինություն, տարածք, որակավորված թիմ, տեխնիկական միջոցներ)՝ երկարաժամկետ վարձակալության կամ սեփականության իրավունքով

✔️ Որակավորված անձնակազմ՝ համապատասխան փորձով առաջարկվող ծրագրի իրականացման համար։

Ձեր կողմից ներկայացվող ծրագիրը պետք է նպաստեն հետևյալ ոլորտներում գործող փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը՝

🌾Գյուղատնտեսություն /գյուղմթերքի վերամշակում

🏭 Արդյունաբերություն

🏞️ Զբոսաշրջություն և հյուրընկալություն


Դրամաշնորհային աջակցություն՝ մինչև €30,000-ին համարժեք ներդրում

Հարցերի և մանրամասների համար միացեք մեր տեղեկատվական հանդիպումներին, որոնք տեղի կունենան՝

💻 Առցանց –  հուլիսի 16-ին և 23-ին։

Մասնակցելու համար գրանցվեք հետևյալ հղումով՝ https://forms.office.com/e/yZ2RdLUk7Q

Ձեր հարցերը կարող եք ուղղել նաև էլեկտրոնային փոստի միջոցով r2dsyunik@ada.gv.at  հասցեին մինչև հուլիսի 20-ը։ Բոլոր հարցերի պատասխանները կհրապարկվեն հուլիսի 25-ին մեր կայքում և ֆեյսբուքյան էջում։

📅 Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը ս․թ․հուլիսի 31-ն է։

Հաղթողներն ընտրվելու են գնահատող հանձնաժողովի կողմից։

🔗 Մանրամասների և հայտադիմումի ձևանմուշի համար այցելեք՝ https://www.r2dsyunik.am/hy/news/publications

#ԴիմակայունՍյունիք #ԹիմԵվրոպա

R2D Սյունիք ծրագիրն իրականացվում է «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում և համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից։ 

«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի  համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը: